Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ անցակետի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել

Բաժանորդագրվել

Երկրները նաև համագործակցության հուշագրեր են ստորագրել բուսասանիտարական վերահսկողության և անասնաբուժության ոլորտներում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները «Իպեկ Յոլու – Աբրեշումիս Գզա» համատեղ միջազգային ավտոմոբիլային անցակետի գործունեության վերաբերյալ արձանագրություն են ստորագրել, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Ադրբեջանի մաքսային կոմիտեի ղեկավար Շահին Բաղիրովը և Վրաստանի ֆինանսների փոխնախարար Մամուկա Բարաթաշվիլին հաստատել են «Իպեկ Յոլու – Աբրեշումիս Գզա» միջազգային համատեղ ճանապարհային անցակետի գործնական շահագործման վերաբերյալ արձանագրությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլին և Վրաստանի ազգային գործակալության ղեկավար Գեորգի Յակոբաշվիլին բուսասանիտարական վերահսկողության և անասնաբուժության ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագրեր են ստորագրել։

Ադրբեջանի և Վրաստանի միջև Սիղնաղի քաղաքում կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակներում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն է տեղի ունեցել։

Leave a comment