ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։
Իր ելույթում դեսպանը ներկայացրել է ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել Հայաստանում առկա ներդրումային ներուժը։
Դեսպան Մկրտչյանը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման գործակալության Արտադրության և առևտրի գրասենյակի փոխտնօրեն Դեյվիդ Բուլսի հետ։
Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհուրդը միավորում է մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների, որոնք նպաստում են ԱՄՆ արտահանման խթանմանը և գործարար համայնքի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և մենթորական աջակցություն։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: