Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը

Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը:

Եվրոպայի չեմպիոն ու կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ մարզիկը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

ԱԱ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) գրավել էր 18-րդ տեղը:

Հայ ծանրորդներից հաջորդը հանդես են գալու 75 կգ քաշայիններ Գոռ Սահակյանը և Տիգրան Կարապետյանը, որոնք մրցահարթակ դուրս կգան հոկտեմբերի 31-ին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment