«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Զվարթնոց» օդանավակայանում որոշ ժամանակ առաջ ձերբակալված Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Սահակյանի պաշտպան Կարինե Մարգարյանը հայտնել է, որ հինգ ամիս տևած պայքարից հետո նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։

Ավելի վաղ Ազգային ժողովի ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։

 

Leave a comment