Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների առաջին համաժողովը՝ կազմակերպության անդամ երկրների մասնակցությամբ, կանցկացվի նոյեմբերի 18-19-ը Ժնևում, նշված է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Միջոցառմանը կմասնակցեն կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջադրված յոթ թեկնածուները։ 2027 թվականի սկզբին ԱՀԿ-ի գործադիր խորհուրդը կընտրի նրանցից հինգին, ապա մինչև երեք թեկնածուի անուն կառաջադրի կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմնի՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի քննարկմանը։
ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրված է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի նախագահ Գևորգ Թամամյանի թեկնածությունը նաև։ Մյուս թեկնածուներն են ԱՀԿ Եվրոպայի և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանային տնօրեններ Հանս Կլյուգեն (Բելգիա) և Հանան Բալխին (Սաուդյան Արաբիա), Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության քարտուղար Լի Սունը, Ինդոնեզիայի առողջապահության նախարար Բուդի Գունադի Սադիկինը, ԱՀԿ շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջության հարցերով դեպարտամենտի նախկին տնօրեն Մարիա Նեյրան (Իսպանիա), Կատարի առողջապահության նախկին նախարար Հանան Մոհամմեդ Ալ Քուվարին։