Երևանի մի շարք փրկարարներ պարգևատրվել են և ստացել պատվավոր կոչումներ
Փրկարարի օրվա առթիվ, Երևան համայնքին մատուցած ծառայությունների և մասնագիտական բարձր պատասխանատվության համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով է պարգևատրել և «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչումներ է շնորհել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության մի շարք աշխատակիցների։