«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ պատգամավոր Նարեկ Բաբայանը մեծ քաղաքականություն է եկել առանց հանրությանը հայտնի երկար կենսագրության։
Նրա անցած ճանապարհը մի քանի տող է․ պատմաբան է, համայնքի ավագանու նախկին անդամ, անհատ ձեռնարկատեր, իսկ այժմ՝ Ազգային ժողովի պատգամավոր։
Ո՞վ է Նարեկ Բաբայանը քաղաքականության մեջ, և ի՞նչն է նրան դարձրել իշխող կուսակցության խորհրդարանական թիմի անդամ։
Բաբայանը շուրջ երեք ամիս է՝ ԱԺ-ում է, սակայն մինչ այժմ աչքի չի ընկել ելույթներով կամ ակտիվ գործունեությամբ։ Նրան կարելի է տեսնել կամ ԱԺ դահլիճում, կամ ԱԺ սրճարանում, կամ բուֆետում։ Առայժմ նրա պատգամավորական գործունեությունն այսքանով է սահմանափակվում։
Փոխարենը՝ նա բոլոր վեճերի, կռիվների ու ծեծկռտուքների գլխավոր «հերոսներից» է։ Երեկ էլ ծեծուջարդի կիզակետում էր։
Ի դեպ, նրա կենսագրական տվյալներում նշված չէ՝ արդյոք ծառայել է Հայոց բանակում։
Օրենսդիր մարմնում, կարծես, նրա հիմնական «ուժեղ կողմը» ոչ թե օրենսդրական աշխատանքն է, այլ՝ լավ «ծեծելը»»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: