Թրամփը և Էրդողանը երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերի 29-ին՝ Հանրապետության օրվա և Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի առիթով կազմակերպված առաջնորդների ընթրիքի ընթացքում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանը Թրամփին է փոխանցել ընթրիքին մասնակցած՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ողջույնները։

Թրամփն իր հերթին Էրդողանին հաջողություն է մաղթել գագաթնաժողովի անցկացման հարցում։

Երկու առաջնորդների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին։ Նրանք քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Եմենի հարցը։

Leave a comment