Մուսալեռում 3 մեքենա միմյանց բախվելուց հետո հարվածել է կայանված ավտոցիստեռներին. կա տուժած

Մուսալեռում 3 մեքենա միմյանց բախվելուց հետո հարվածել է կայանված ավտոցիստեռներին. կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհին՝ Մուսալեռ բանավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող հատվածում, բախվել են BMW, «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը բնակվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։

Leave a comment