Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ կայացավ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ առաջին նախնական դատական նիստը։
Վիճարկվում է Առինջ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 3,5 հա հողատարածքի աճուրդի օրինականությունը։
Այսօրվա նիստում մեղադրողը ներկայացրեց հայցի հիմքը և պահանջը, որով առաջարկվում է հողամասը որպես համայնքային սեփականություն վերադարձնել տիրոջը, որից հետո նախագահող դատավորը և պատասխանող կողմի ներկայացուցիչները մեղադրողին հարցեր ուղղեցին հայցի հիմքի առարկայի վերաբերյալ։
Նախագահող դատավորը նշեց, որ դատարանը ծանրաբեռնված է նաև այլ դատական նիստի հիմքով, և այսօրվա նիստը հետաձգեց։ Հաջորդ նախնական դատական նիստի օր նշանակվեց նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: