Ռուսական զորքերը գիշերը հարվածել են Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատար նավին

Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածել են Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատար նավին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերից օգտագործվող նավերին։

Ծովում նավարկության ընթացքում հարվածների հետևանքով խոցվել է չորաբեռնատար նավ, որը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում ռազմական և երկակի նշանակության բեռներ՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Leave a comment