Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.10.2026 | 21:10

«Եթե լինում է սահմանանցում, պատասխանը ստանում են»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Տարոն Չախոյանի այն պնդումներին, թե առաջինը Դավթյանն է իրեն հարվածել։

Ընդդիմադիր պատգամավորը չմանրամասնեց՝ ինչն է եղել բախման պատճառը՝ նշելով, որ տղամարդկային արժանապատվությունն իր և թիմակիցների համար առաջնային է։

Հարցին՝ արդյոք Չախոյանը հայհոյանք կամ վիրավորական արտահայտություն է հնչեցրել իր հասցեին, Դավթյանը պատասխանեց։

«Չեմ մանրանում, բայց հավատացած եղեք՝ ես ինչ արել եմ, տեղին եմ արել ու ճիշտ եմ արել»,- վստահեցրեց պատգամավորը։

Գառնիկ Դավթյանը հայտարարեց, որ զղջում է Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության նվազման համար։ Նրա խոսքով՝ խորհրդարանը ներկայացնում է հասարակությանն ու պետությունը, իսկ տեղի ունեցածը հերթական անգամ նվաստացնում է բարձր ամբիոնը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment