ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն առցանց հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի էներգետիկայի ոլորտի ղեկավար Ստեֆանի Գիլիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը, ֆինանսավորման և վարկային միջոցների մասհանումների արագացման հնարավորությունները, ինչպես նաև 2027 թվականի ծրագրային առաջնահերթությունները։
Քննարկվել է նաև բաշխված մաքուր էներգիայի ֆինանսավորման նախաձեռնությունը, Հայաստան–Թուրքիա էլեկտրաէներգետիկ փոխկապակցման հնարավորությունները։
Կարևորվել է Համաշխարհային բանկի հետ համագործակցության շարունակականությունը՝ էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: