Ֆրանսիան դեմ է Օրբանի թեկնածությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն բացառել է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում։

Բարոյի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը «մխիթարական մրցանակ չէ ընտրություններում պարտված և սեփական ժողովրդի կողմից իշխանությունից հեռացված առաջնորդի համար»։

«Ֆրանսիան չի կարող համակերպվել այն հանգամանքի հետ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է հիմնովին թուլացվել և կաթվածահար արվել մեծ տերությունների կողմից, որոնք նախընտրում են հենվել ծայրահեղական լուսանցքային խմբավորումների գործողությունների վրա՝ ուժեղի իրավունքը պարտադրելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար համապատասխան թեկնածու։

Leave a comment