«Այն մարդիկ, ովքեր ամիսներով մեր ներվերը սղոցում էին այստեղ, կերան՝ բերնին կերան ու վատ կերան։ Մենք անում ենք այնպիսի բան, որը չի արել Սեյրան Օհանյանը։ Չի արել ժամանակին, դրա համար հիմա կարիք եղավ անելու։ Տեսանք՝ ով ինչ արեց՝ տղայական հայկական նորմալ կռիվ էր։ Ոնց որ ուրախացել եք, որ կռվի մեջ եք ընկել, ժողովուրդ»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա հավելեց․ «Մեր երկրի համար երեկ շատ կարևոր օր էր՝ Արարատ Միրզոյանի հետ խոսակցության ժամանակ մենք հասկացանք մի հետաքրքիր բան, որ ճամփեն տվել եք, խաղաղությունը չեն ստորագրում։ Քցել եք դուք այս ժողովրդին։ Դուք ժողովրդին խաղաղության սրտիկ անելով՝ ձայն եք հավաքել, վերջում եկել ասում եք՝ ԹՐԻՓՓ-ն ապաշրջափակման համար է։ Ապաշրջափակման, թե՞ խաղաղության, բա ասում էիք՝ ԹՐԻՓՓ-ը խաղաղություն է բերում»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիևն էլ ձեզ է քցել»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: