Մակրոնը պատասխանել է հարցին՝ արդյոք կմասնակցեր ցուցերին, եթե լիներ 17 տարեկան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք նա կմիանար երկրում ներկայումս ընթացող ուսանողական բողոքի ցույցերին, եթե այսօր 17 տարեկան լիներ։

«Շատ դժվար է ասել, քանի որ սրանք խիստ անձնական հարցեր են։ Ամեն ինչ կախված է տարբեր հանգամանքներից՝ օրինակ՝ արդյոք ընկերներիցդ մեկը գնո՞ւմ է, կամ թե կոնկրետ ի՞նչն է դրդել քեզ արձագանքել։ Սա քո կայացրած ընտրությունն է», – ասել է նա լրագրող և վլոգեր HugoDécrypte-ին տված հարցազրույցում։

Մակրոնը հավելել է, որ, օրինակ, կարելի է համաձայն չլինել ստեղծված իրավիճակի հետ՝ առանց պարտադիր կերպով բողոքի ցույցերին մասնակցելու։

Leave a comment