«Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ քաղաքական իմաստով»․ Նիկոլ Փաշինյան

Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ քաղաքական իմաստով․ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայն․ «Նրանք, ովքեր մեկից ավելի ձայն ունեն, իմ դասակարգային թշնամիներն են։ Այդ մարդկանց ոչնչացնելն իմ քաղաքական պարտավորությունն է։ Եթե որևէ մեկն ասի, թե ինքը 25 ձայն ունի կամ նման մի բան, ես կգնամ այդ մարդու հետևից՝ լինի դա իրավապահների, թե քաղաքական գործիքների միջոցով։ Այդ մարդկանց նկատմամբ տեղի կունենա հոկտեմբերյան մեծ հեղափոխություն. քաղաքական տեսանկյունից մենք նրանց կջախջախենք, նրանք պետք է արմատախիլ արվեն»։

Մանրամասները՝  տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment