Կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածի փլուզման հետևանքով 1 զոհ կա. քաղաքապետի խոսնակ
Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած, որոնցից մեկը, ցավոք, մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը