Երևանի Գաջեգործների փողոցում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ հողի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ տուժել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։
«Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած, որոնցից մեկը ցավոք մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում , տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։