Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ դահլիճ. Ռուբինյան

Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ դահլիճ. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ դահլիճ, որովհետև երեկ միջադեպ է սադրել պատգամավորների հետ՝ ըստ նրանց վկայության և կարգապահական վարույթ է նախաձեռնված: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ընդհանրապես սա էլ է ցուցիչ ԱԺ-ի նկատմամբ մեր ընդդիմադիր գործիչների վերաբերմունքի մասին, որովհետև բերում են իրենց թիկնապահներին գրանցում են որպես օգնական, որոնք տարրական վարվեցողության կանոններին չեն տիրապետում: Ես շատ խստորեն եմ վերաբերվելու այս հարցին, և ով որ չհետևեց կանոններին՝ ուղղակի մուտք չի ունենա ԱԺ»,-ասաց Ռուբինյանը:

 

Leave a comment