Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հաստատել է 33 պաշտոնյայի, այդ թվում՝ Քաղբյուրոյի նախկին անդամ Մա Սինժուիի և բարձրաստիճան նախկին զինվորական ղեկավար Չժան Յուսյայի հեռացումը կուսակցության շարքերից։ Այս մասին ասվում է կուսակցության հինգերորդ պլենումի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հինգշաբթի օրը հրապարակել է պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Ցուցակում են նաև նախկին զինվորական պաշտոնյա Լյու Չժենլին, բարձրաստիճան նախկին դիվանագետ Լյու Ցզյանչաոն, արդյունաբերության նախկին նախարար Ցզին Չժուանլոնը և Չինաստանի արժեթղթերի շուկան կարգավորող մարմնի նախկին ղեկավար Յի Հուիմանը։
Հաղորդագրության համաձայն՝ կուսակցությունը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է Չինաստանի ֆինանսական ոլորտը կարգավորող մարմնի նախկին ղեկավար Լի Յունզեին։