Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ Հորմուզի նեղուցում երեք լցանավ ականների է բախվել։ Սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ ԱՄՆ-ն պնդում էր, թե նեղուցն ականներից մաքրված է։
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մաքրել են Հորմուզի նեղուցի հիմնական նավագնացային ուղիները՝ նշելով, որ այդ տարածքով արդեն իսկ հազարավոր նավեր են անցել։
«Վերջին 24 ժամվա ընթացքում երեք լցանավ, որոնք խախտել են կանոնները, Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելիս բախվել են ականների և հրդեհվել»,- ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։