Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել

Քաղաքականություն

29.10.2026 | 13:59

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Էրդողանը նշել է, որ շարունակելու են ջանքերը՝ ամրապնդելու Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնց հարյուրամյակը կնշվի հաջորդ տարի, ինչպես նաև ընդլայնելու են համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Նա նաև նշել է, որ Մեքքայի համատեղ պաշտպանական դաշինքի շրջանակում ուշադիր հետևում են Հորմուզի նեղուցում ու Եմենում տեղի ունեցող զարգացումներին և ձգտում խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական գործընթացի վերականգնմանն ուղղված ջանքերին և այդ գործընթացի միջոցով պատերազմին վերջ դնելուն։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Էրդողանին և թուրք ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ և հաջողություն մաղթել Թյուրքական պետությունների կազմակերպության առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Անկարայում հոկտեմբերի 29-30-ը, ասվում է հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment