«Սա ծրագրված պրովոկացիա էր, գիտենք՝ ծրագրողն ով է, իրագործողն ով է, սմս-ն էլ հավանաբար եկել էր»,- ԱԺ նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին՝ Աբրահամյանն ասաց․ «Պարոն Ռուբինյան՝ ինչ վերաբերում է մեզ պաշտպանել-չպաշտպանելուն, դուք ձեզ փորձեք պաշտպանել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուբինյանն ընդհատեց Տիգրան Աբրահամյանին․ «Ե՞ս եմ Նարեկ Կարապետյանին սմս գրել, ասել՝ տեղից Տարոն Չախոյանին ասա՝ «արա», հետո բարձրացի, գնա իր մոտ, որ խփես։ Ե՞ս եմ Գառնիկ Դավթյանին ասել՝ խփիր Չախոյանին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: