Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցություններում չի նախատեսվում Եվրամիության մասնակցությունը. Բրյուսելը որդեգրել է սադրիչ դիրքորոշում, որն ուղղված է պատերազմի հետագա բորբոքմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եռակողմ բանակցությունները չեն նախատեսում Եվրամիության մասնակցությունը։ Ավելին, մենք որևէ ապացույց չենք տեսել, որ ԵՄ-ն ունի խաղաղությանն ուղղված որևէ դիրքորոշում։ Եվրամիությունը որդեգրել է սադրիչ դիրքորոշում, որն ուղղված է պատերազմի հետագա բորբոքմանն ու երկարաձգմանը։ Մեզ նման մասնակիցներ պետք չեն»,- ասել է Պեսկովը։