https://arm.sputniknews.ru/20261029/hvormuzi-neghucum-amerikjan-mq-1-anodachu-e-khvocvel-ihpk-108651110.html
Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-1 անօդաչու է խոցվել. ԻՀՊԿ
Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-1 անօդաչու է խոցվել. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որ սա տասնչորսերորդ MQ-1 անօդաչուն է։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T13:17+0400
2026-10-29T13:17+0400
2026-10-29T13:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/03/101677058_0:156:1501:1000_1920x0_80_0_0_85e7776414111f6ae299a383b03d3e02.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իրանի զինվորականները Հորմուզի նեղուցի օդային տարածքում MQ-1 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ` երկրի զինված ուժերի մաս)։«Մոտ մեկ ժամ առաջ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի օդային հատվածում 14-րդ MQ-1 անօդաչուն է ոչնչացվել», – ասվում է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/03/101677058_0:0:1333:1000_1920x0_80_0_0_95e64a808b31ed49df99f62888208134.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, անօդաչու թռչող սարք (աթս)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, անօդաչու թռչող սարք (աթս)
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որ սա տասնչորսերորդ MQ-1 անօդաչուն է։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իրանի զինվորականները Հորմուզի նեղուցի օդային տարածքում MQ-1 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ` երկրի զինված ուժերի մաս)։
«Մոտ մեկ ժամ առաջ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի օդային հատվածում 14-րդ MQ-1 անօդաչուն է ոչնչացվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։