«Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ ԱԺ դահլիճ»․ «Ուժեղ Հայաստանի» կոշտ հայտարարությունը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած բախումների պատասխանատվությունը բարդելով Նիկոլ Փաշինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վրա։ Ընդդիմադիր ուժի պնդմամբ՝ իշխանությունը, չունենալով բովանդակային պատասխաններ երկրի անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը վերաբերող առանցքային հարցերին, դիմում է կազմակերպված սադրանքների։

Դաշինքի հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է, որ ՔՊ-ականները չկարողացան պատասխանել այն հիմնարար հարցադրմանը, թե ինչո՞ւ է TRIPP-ը գործարկվում մինչև Խաղաղության պայմանագրի ստորագրումը, և ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ հերթական միակողմանի զիջումը չի հանգեցնի Ադրբեջանի նոր պահանջներին։ Փոխարենը, ըստ ընդդիմադիրների, իշխանությունը փորձել է քաղաքական բանավեճը վերածել անձնական վիրավորանքների ու բախման։ «Ուժեղ Հայաստանը» հորդորել է դադարեցնել սադրանքները՝ վերահաստատելով, որ ցանկացած նման քայլ ստանալու է համարժեք պատասխան, և թույլ չի տրվելու հանրության ուշադրությունը շեղել երկրի ինքնիշխանությանն ու անվտանգությանը վերաբերող խնդիրներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment