Եթե ԱԺ–ի ծեծկռտուքից հետո վարույթ չնախաձեռնվի, դա կազդի շարքային քաղաքացու վրա. իրավաբան

https://arm.sputniknews.ru/20261029/ete-azhi-tsetskrtuqic-hetvo-varujt-chnakhadzernvi-da-kazdi-sharqajin-qaghaqacu-vra-iravaban-108657003.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/05/99535175_89:0:1422:1000_1920x0_80_0_0_87ff7bc5626eab4c4a2cf22377de7cf3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, աժ (ազգային ժողով), ծեծկռտուք, դավիթ թումասյան

հայաստան, աժ (ազգային ժողով), ծեծկռտուք, դավիթ թումասյան

Բաժանորդագրվել

Դավիթ Թումասյանը շեշտում է` ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքը պարունակում է առերևույթ հանցագործության տարրեր։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Եթե ԱԺ–ում տեղի ունեցածին չտրվի պատշաճ իրավական գնահատական, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ նաև շարքային քաղաքացիների վարքագծի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։

«ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքը պարունակում է առերևույթ հանցագործության տարրեր, և տեղի ունեցածին պետք է տրվի քրեաիրավական գնահատական։ Ունենք ֆիզիկական ներգործության, առերևույթ հանցագործության հատկանիշներ, այն է` հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը։ Տվյալ իրավիճակում դրանց պետք է տրվեն համապատասխան իրավական գնահատականներ»,– ասաց Թումասյանը։

Նա նշեց, որ վարույթը պետք է նախաձեռնի կա՛մ գլխավոր դատախազը, կա՛մ այն վարչական շրջանի դատախազը, որտեղ գտնվում է ԱԺ–ն։ Իսկ եթե հետագայում պատգամավորներից ստացվեն նաև բողոքներ, դրանց, ըստ մասնագետի, նույնպես պետք է ընթացք տրվի։ Իրավաբանը շեշտեց` վարույթի ընթացքում պետք է պարզվեն նաև հնարավոր մարմնական վնասվածներ ստանալու փաստերն ու հանգամանքները, և դրանց ևս պետք է տրվի առանձին գնահատական։

«Մեր օրենսդրությամբ թե՛ ֆիզիկական ներգործությունը, թե՛ առողջությանը թեթև վնաս պատճառելը հանդիսանում են մասնավոր մեղադրանքի գործեր, իսկ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելը` հանրային մեղադրանքի»,– պարզաբանեց Թումասյանը։

Կատարվածին իրավական գնահատական տալուց առավել նա կարևորում է տեղի ունեցածի հնարավոր սոցիալ–հոգեբանական ազդեցությունը կանխելը։

«Այն փաստը, որ դա տեղի է ունեցել Ազգային ժողովում, հեռարձակվել է ուղիղ եթերում և տարբեր ԶԼՄ–ների կողմից տարածվել է, կարող է ունենալ շատ մեծ ազդեցություն Հայաստանի Հանրապետությունում թե՛ հանցավորության աճի, թե՛ մասնավորապես բռնի հանցավորության դրսևորումների վրա։ Եվ հաշվի առնելով, որ այդ տեսանյութերը տեսնում են հարյուրհազարավոր, միլիոնավոր մարդիկ` դա ակամա կարող է անդրադառնալ նաև նրանց վարքագծի վրա»,– եզրափակեց իրավաբանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում և ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Leave a comment