Անդրադառնալով Ալիևի՝ ՀՀ սահմանադրության վերաբերյալ հայտարարությանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է․ «Չեմ մեկնաբանի․ մեր ԱԳՆ-ին ու պատասխանատու գերատեսչություններին կարող եք հարցն ուղղել, իսկ ՀՀ-ում այսօր խաղաղություն է, ես դա կարող եմ ասել։ Ես՝ որպես երկու զինվորի մայր, գիշերը հանգիստ եմ քնում, որովհետև ՀՀ-ում խաղաղություն է»։