Նախարար Գևորգ Պապոյանի և ՄԻՊ Անահիտ Մանասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել սոցիալական հարթակում

«Սոցիալական հարթակում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ, որի միջոցով մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։

Խնդրում ենք լինել ուշադիր և չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին» , – հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

«Telegram-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունով և լուսանկարով բացվել է կեղծ օգտահաշիվ՝ @Dokto111, որից քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ։

Այդ օգտահաշիվը որևէ առնչություն չունի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կամ ՄԻՊ աշխատակազմի հետ։

Խնդրում ենք չպատասխանել հաղորդագրություններին, չտրամադրել անձնական տվյալներ և բողոքարկել ու արգելափակել կեղծ օգտահաշիվը», – հայտնում է ՄԻՊ-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment