Ջեյ Դի Վենսը Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավարին գաղտնի առաջարկ է արել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ նախաձեռնության նպատակն է պարզել՝ արդյոք կողմերը կարող են համաձայնության գալ բանակցությունների վերսկսման շուրջ և կանխել ռազմական գործողությունների նոր փուլը։ Նամակում խաղաղության համաձայնագրի կոնկրետ պայմաններ չեն ներկայացվել, սակայն քննարկվել է բանակցությունների հնարավոր ձևաչափը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենսը դիմել է իրեն՝ Իրանի հետ կապ հաստատելու հարցով։ Միաժամանակ նա պնդել է, որ խոսքը հիմնականում բժշկական օգնության և անհրաժեշտ պարագաների տրամադրման մասին է, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների վերսկսման։

Leave a comment