Ծեծկռտուք ԱԺ նիստում՝ պատգամավորները ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրին միմյանց․ նիստն ընդմիջվեց

ԱԺ նիստում ծեծկռտուք տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ խմբակցության պատգամավորների միջև։

Իրավիճակը լարվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը «արա»-ով դիմեց Տարոն Չախոյանին։ «Արան դու ես, արան ոտից գլուխդ ես»,- արձագանքեց Չախոյանը։

Սկսեց ծեծկռտուք ու հրմշտոց։ «Ես հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, որ բոլորը տեսնեն սա, նիստը սենց շարունակվելու է։ Կամ շարունակեք, կամ ցրվեք նստեք ձեր տեղերը, ես ընդմիջում չեմ հայտարարելու, լուռ սպասում եմ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Բայց երբ կռիվը թեժացավ, պատգամավորները սկսեցին ոտքերով ու ձեռքերով միմյանց հարվածներ հասցնել, Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment