Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ՄԻԵԴ՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է, 2026 թվականի հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Պատճառն այն էր, որ դատավորի օգնականը դատավորի զուգընկերուհին է եղել, որի մասին ԲԴԽ-ին հայտնի է դարձել օգնականի մի հրապարակումից: Սա, ըստ օրենքի, անթույլատրելի շահերի բախում է:

Նկատենք, որ Գիվի Հովհաննիսյանը եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (2008–2022 թթ.)։ Այդ ժամանակահատվածում պաշտպանել է նաև Նիկոլ Փաշինյանի շահերը «Մարտի 1-ի» գործով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment