Խառը ծեծկռտուք ԱԺ–ում․ իրավիճակը լարվեց ՔՊ–ական Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ

https://arm.sputniknews.ru/20261029/ankanvon-marter-azhum-tarvon-chakhvojani-elujti-zhamanak-tsetskrtuq-sksvec-108643343.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Անկանոն մարտեր ԱԺ-ում․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց

Sputnik Արմենիա

Անկանոն մարտեր ԱԺ-ում․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց

2026-10-29T11:00+0400

true

PT0M26S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108643730_218:0:1175:718_1920x0_80_0_0_731fa172c6dc12a6ae4054064f2977f4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, ծեծկռտուք, աժ (ազգային ժողով), տարոն չախոյան, իշխանություն, ընդդիմություն, նարեկ կարապետյան

տեսանյութեր, видео, ծեծկռտուք, աժ (ազգային ժողով), տարոն չախոյան, իշխանություն, ընդդիմություն, նարեկ կարապետյան

Բաժանորդագրվել

ԱԺ անվտանգության աշխատակիցները ծեծկռտուքից հետո դահլիճից հեռացրին միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ ՔՊ–ական Տարոն Չախոյանն այսօր ԱԺ–ում ելույթի ժամանակ վիրավորեց ընդդիմադիրներին՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական»։ Դրանից հետո Չախոյանն անցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ հայտարարելով, թե ինքը մեղավոր չէ, որ նրա ամբողջ ընտանիքը քաղաքականությամբ է զբաղվում։

«Պարո՛ն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ Ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում՝ հորեղբայրը, հայրը… Հորեղբոր որդին շատ ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում, անգամ նախարարություն էր պատրաստվում բացել մեր երկրում, մի նախարարություն, որն իր ձևակերպմամբ՝ պետք է բավարարեր բոլոր կանանց, ու մինչև էսօր էլ ներողություն չի խնդրել կանանցից դրա համար»,- հայտարարեց Չախոյանը։

Նարեկ Կարապետյանն արձագանքեց տեղից, որից հետո Չախոյանը բղավեց՝ «Արան ոտից գլուխ դո՛ւ ես», ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներն առաջ եկան և սկսվեց հրմշտոց ու ծեծկռտուք։

«Հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակվելու է, թող բոլորը տեսնեն»,–հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանի ուղիղ պատասխանատվության ներքո է. Լևոն Քոչարյանը` ԱԺ–ի միջադեպի մասին

ԱԺ-ում կրքերն այդպես էլ չհանդարտվեցին, ու բանը հասավ բռունցքների և ոտքերի, ՔՊ-ական պատգամավորներից մեկն ընկավ, ընդմիջում հայտարարվեց։

ԱԺ անվտանգության աշխատակիցները ծեծկռտուքից հետո դահլիճից հեռացրին միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին։

Leave a comment