Զսպեք ձեզ, կգոռամ ոնց հարմար ա, մի ընդհատեք. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Զսպեք ձեզ, կգոռամ ոնց հարմար ա, մի ընդհատեք. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պարոն Կարապետյան, եթե բան կա ասելու, եկեք այստեղ ասեք, ձեր մատը մի բարձրացրեք ու մի ասեք ես ոնց կարծեմ, ոնց չկարծեմ»,-ԱԺ-ում դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Գրիգորյանի ելույթի ժամանակ սկսեցին գոռգոռոցներ, իրավիճակը լարվեց. «Կգոռամ ոնց հարմար ա, մի ընդհատեք»,- «Ուժեղ Հայաստան»-ի գոռոցներին ի պատասխան նշեց Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ արձագանքեց. «Հանգիստ, մի հատ լռություն, մի հատ նստեք: Նարեկ Կարապետյան, Տիգրան Աբրահամյան, Մամիկոն Ասլանյան ձեզ հայտարարվում է նախազգուշացում: Երբ դուք եք խոսում,անգամ Էդգար Ղազարյանը, ոչ ոք չի ընդհատում»:

Լռության կոչ արեց նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Դուք չեք հասկանում, որ չի կարելի ռեպլիկ թողնել, ձեր պատգամավորներից մեկը տեղից ասում է՝ ցտեսություն, ինչ եք առաջարկում՝ ձեր ամեն ելույթ ունեցողից հետո ասենք՝ ցտեսություն, զսպեք ձեզ, կին-տղամարդ ինչ ասես տեղից ասում եք»,-նշեց Ռուբինյանը:

Leave a comment