Գառնիկ Չոլակյանը աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը

Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից առաջինը պայքարն սկսեց 65 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, որը հանդես եկավ «B» խմբում։

Գառնիկը չէր հավակնում մեդալի, քանի որ նրա նախնական պատվերները հրում, պոկում վարժությունների և երկամարտի համար դրա հնարավորությունը չէին տալիս։

Այդուհանդերձ, ծանրորդն ընդհանուր առմամբ կատարեց իր առջև դրված խնդիրը։ Նա պոկումում ցույց տվեց 130 կգ, հրումում՝ 155 կգ և երկամարտի 285 կգ արդյունքով 36 ծանրորդների մրցակցությունում պայքարն ավարտեց 18-րդ հորիզոնականում։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment