Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Ղեկավարները քննարկել են թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։
Էրդողանը հիշեցրել է, որ հաջորդ տարի կլրանա Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, և խոստացել է շարունակել ջանքերը՝ կապերի զարգացման և բոլոր ոլորտներում համագործակցության արագացման համար։