ԱՄՆ–ն ու Իսրայելը համաձայնեցրել են Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու ծրագիրը. ԶԼՄ

«The New York Times»-ը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մանրամասն ծրագիր են մշակել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու համար: Ավելի ուշ CNN–ը հայտնեց` ԱՄՆ վարչակազմը Իսրայելին հայտնել է, որ ամերիկացի զինվորականները դեռ պատրաստ չեն Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսմանը, նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր նախապատրաստվելու համար:

Ըստ «Axios»–ի՝ Իրանի միջուկային և էներգետիկ օբյեկտների, ինչպես նաև բարձրագույն ղեկավարության դեմ զանգվածային հարվածների մեկշաբաթյա արշավ է պատրաստվում:

«Միաժամանակ տարածաշրջանային միջնորդները` Կատարի գլխավորությամբ, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Պակիստանը և Եգիպտոսը փորձում են կանխել Իրանի դեմ նոր հարվածները»,– գրում է լրատվամիջոցը:

Leave a comment