Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են ռուսաստանյան «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և նրան տարել տեղի ոստիկանության բաժանմունք: Այդ մասին հայտնում է 24News-ը;
ՆԳՆ մամաուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Panorama.am-ին հայտնեց, որ ստուգողական գործողությունների շրջանակում նշված անձը հրավիրվել է Ոստիկանություն, ապա ազատ արձակվել:
«Ինքը՝ Վարժապետյանը, մեր հավաստի տեղեկությունների համաձայն, Երևան էր եկել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար:
Արդյո՞ք Վարժապետյանը ձերբակալված է, թե ունի այլ կարգավիճակ, այս պահին հայտնի չէ:
«Լուդինգ» ընկերությունը համարվում է ալկոհոլի ներկրման ոլորտում Ռուսաստանի խոշորագույն ընկերությունը, նրա հիմնադիրները մեկ անգամ չէ, որ Forbes-ի ցանկում են հայտնվել»,- ասվում է 24News-ի լորում: