https://arm.sputniknews.ru/20261028/keghts-liazvoragrer-en-hh-kentrvonakan-banky-zgushacnum-e-nvor-khardakhutjan-masin-108633768.html
Կեղծ լիազորագրեր են. ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է նոր խարդախության մասին
Կեղծ լիազորագրեր են. ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է նոր խարդախության մասին
Sputnik Արմենիա
Օգտագործելով կեղծ լիազորագրեր` զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ… 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T21:13+0400
2026-10-28T21:13+0400
2026-10-28T21:13+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
խարդախություն
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ վերջին շրջանում զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են կեղծ լիազորագրեր, որոնք իբրև տրված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Համապատասխան զգուշացումը տարածել է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։«Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր»,–նշված է հաղորդագրության մեջ։Ընդգծվում է, որ նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում:Հիշեցնենք, որ վերջին տարում Հայաստանում հաճախակի են դարձել հեռախոսով և համացանցով (այդ թվում՝ մեսենջերներով) իրականացվող ֆինանսական խարդախության դեպքերը, երբ տարբեր պատրվակներով չարագործները փորձում են օգտատերերից կորզել նրանց ֆինանսական տվյալները (քարտի կամ ֆինանսական հավելվածի անձնական էջի տվյալները)։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել օգտատերերին, որ անծանոթներին չհայտնեն իրենց տվյալները՝ նշելով, որ եթե քաղաքացիներն անզգուշությամբ իրենք են տվյալներ փոխանցում խարդախներին, ապա բանկը չի կարող փոխհատուցել նրանց կորցրած գումարները (դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտահոսքը եղել է բանկի մեղքով)։Հայաստանում քննարկվում է խարդախների հեռախոսահամարների ընդհանուր բազա ստեղծելու գաղափարը
2026
Լուրեր
am_HY
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), խարդախություն
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), խարդախություն
Օգտագործելով կեղծ լիազորագրեր` զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։
«Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում:
«Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում ենք ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։