Հոկտեմբերի 27-ին մեկնարկել է «Հավաքների իրականացման համակարգումը՝ Մարդու իրավունքներին համապատասխան» թեմայով դասընթացը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ նման կարևոր թեմայով կրթական նախաձեռնություն իրականացնելու համար։
Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները կարևոր նշանակություն ունեն , քանի որ հավաքների իրացման ապահովումը ՆԳՆ ոստիկանության համար առանցքային խնդիր է, որի ուղղությամբ մեծածավալ ինստիտուցիոնալ և օրենսդրական աշխատանքներ են կատարվել։
Արմեն Մկրտչյանը կարևորել է հավաքների իրացման ուղղությամբ հասարակական կարգի պահպանությանը միտված շարունակական կրթության և վերապատրասումների դերը, մասնավորապես միջազգային փորձի ներգրավմամբ։
Նա ընդգծել է, որ հավաքների կազմակերպումը ՆԳՆ ոստիկանությունը պետք է դիտարկի որպես քաղաքացիների իրավունքների իրացման հարթակ։
Նախարարի տեղակալը նշել է, որ ոստիկանության ծառայողների համար նմանատիպ վերապատրաստումները արդյունավետ են նաև զանգվածային անակարգությունները և հանցագործությունները կանխարգելելու տեսանկյունից։
Ներկա էին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։
Դասընթացը կազմակերպվել էր ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: