Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ

Հասարակություն

28.10.2026 | 19:53

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյանի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են։

Leave a comment