https://arm.sputniknews.ru/20261028/sparman-atshi-pattsharvov-erevany-nvor-jratarneri-kariq-uni-hh-pvokhvarchapet-108632259.html
Սպառման աճի պատճառով Երևանը նոր ջրատարների կարիք ունի․ ՀՀ փոխվարչապետ
Սպառման աճի պատճառով Երևանը նոր ջրատարների կարիք ունի․ ՀՀ փոխվարչապետ
Sputnik Արմենիա
Տարեկան շուրջ 30 մլն խորանարդ մետր հզորությամբ ջրատարների անցկացման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին: 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T20:15+0400
2026-10-28T20:15+0400
2026-10-28T20:15+0400
տիգրան խաչատրյան
ջուր
«վեոլիա ջուր» ընկերություն
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/0c/95765652_0:0:1600:901_1920x0_80_0_0_60d89e766eedcddcb138108b893b0d4e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ջրի սպառման ծավալներն աճել են և գերազանցել 10 տարի առաջ կանխատեսված ցուցանիշը։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վարձակալության պայմանագրի համաձայն, որը կառավարությունը 2016 թվականին կնքել էր ֆրանսիական «Վեոլիա» ընկերության հետ, Երևանում ջրի սպառումը 2031 թվականին պետք է հասներ տարեկան 174 մլն խորանարդ մետրի, սակայն փաստացի արդեն 2025 թվականին այն գերազանցել է 180 միլիոնը, իսկ մինչև 2031 թվականը սպասվում է ևս 40–45 միլիոնի աճ:2027 թվականից նախատեսվում է Երևանում մեկնարկել 10 մլն, այնուհետև՝ ևս 20 մլն խորանարդ մետր հզորությամբ ջրատարների կառուցման աշխատանքները:Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում խմելու ջրի պաշարները բավարար են, սակայն դրանց զգալի մասը կորչում է խողովակաշարերի խիստ մաշվածության պատճառով:Համակարգի արդիականացման մեջ ներդրումներ կատարելուն խոչընդոտում է այն, որ 2016 թվականին, երբ այն վարձակալության էր հանձնվել «Վեոլիային», չկային մեխանիզմներ, որոնք կկարգավորեին պետական միջոցներով ներդրումների իրականացումը: Նման մեխանիզմների բացակայության պայմաններում իրականացվում են տարեկան 3,5–4 միլիարդ դրամի (մոտ 10 մլն դոլար) չափով ներդրումներ, ինչը, փոխվարչապետի խոսքով, բավարար չէ:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/0c/95765652_119:0:1542:1067_1920x0_80_0_0_7d86ad7bcaad952faba2219476bfb4ff.jpg.webp
տիգրան խաչատրյան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, երևան
տիգրան խաչատրյան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, երևան
Տարեկան շուրջ 30 մլն խորանարդ մետր հզորությամբ ջրատարների անցկացման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ջրի սպառման ծավալներն աճել են և գերազանցել 10 տարի առաջ կանխատեսված ցուցանիշը։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վարձակալության պայմանագրի համաձայն, որը կառավարությունը 2016 թվականին կնքել էր ֆրանսիական «Վեոլիա» ընկերության հետ, Երևանում ջրի սպառումը 2031 թվականին պետք է հասներ տարեկան 174 մլն խորանարդ մետրի, սակայն փաստացի արդեն 2025 թվականին այն գերազանցել է 180 միլիոնը, իսկ մինչև 2031 թվականը սպասվում է ևս 40–45 միլիոնի աճ:
2027 թվականից նախատեսվում է Երևանում մեկնարկել 10 մլն, այնուհետև՝ ևս 20 մլն խորանարդ մետր հզորությամբ ջրատարների կառուցման աշխատանքները:
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում խմելու ջրի պաշարները բավարար են, սակայն դրանց զգալի մասը կորչում է խողովակաշարերի խիստ մաշվածության պատճառով:
Համակարգի արդիականացման մեջ ներդրումներ կատարելուն խոչընդոտում է այն, որ 2016 թվականին, երբ այն վարձակալության էր հանձնվել «Վեոլիային», չկային մեխանիզմներ, որոնք կկարգավորեին պետական միջոցներով ներդրումների իրականացումը: Նման մեխանիզմների բացակայության պայմաններում իրականացվում են տարեկան 3,5–4 միլիարդ դրամի (մոտ 10 մլն դոլար) չափով ներդրումներ, ինչը, փոխվարչապետի խոսքով, բավարար չէ: