Նեթանյահուի կուսակցությունը շարունակում է առաջատար մնալ 84,5%-ի հաշվարկից հետո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը շարունակում է առաջատար մնալ հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ քվեաթերթիկների 84,5%-ի հաշվարկից հետո։

Այս մասին վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական տվյալները։

ԿԸՀ տվյալների վերջին թարմացումը կատարվել է տեղական ժամանակով 12։34-ին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Նեթանյահուի կուսակցությունը ստանում է 27 մանդատ 120 տեղանոց խորհրդարանում, իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ ընդդիմադիր Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ստանալով 22 մանդատ։

Առաջատար է մնում նաև Նեթանյահուի գլխավորած կուսակցությունների ամբողջ դաշինքը, որի կազմում ընդգրկված են ծայրահեղ աջ և ուղղափառ ուժեր։ Դաշինքը ներկայումս կազմում է իշխող կոալիցիան։

Այս պահին դաշինքը վերահսկում է Քնեսեթի 120 տեղերից 54-ը, իսկ ընդդիմությունը՝ 49-ը։ Եվս 17 մանդատ ստանում են արաբական կուսակցությունները, որոնց հետ, ըստ կանխատեսումների, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ «Լիքուդը» պատրաստ չեն կոալիցիա կազմել։

Leave a comment