«Մենք հասկացել ենք, որ Նիկոլի չարիքներից մեկը ոչ միայն այն ամենն է, ինչը տեսնում էինք ակնհայտորեն՝ հայկական տարածքների հանձնումը, պետական ամբողջ ապարատի ոչնչացումը, ինչի հետևանքով ՀՀ պետականությունը նույնիսկ վտանգի տակ է, և ազգային ինքնությանը լրջագույն վնասներ են հասցվում հենց Նիկոլի կողմից։ Այժմ նկատում ենք, որ մենք գործ ունենք լրջագույն վարակի հետ․ Նիկոլը դարձել է վարակ, գործ ունենք ազգադավության ճարակի հետ»,- այսօր ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց հասարակական գործիչ Էլեոնորա Մանանդյանը։
Նրա խոսքով՝ ճարակը համատարած է՝ վարակվել են շատերը.
«Մենք տեսնում ենք տարբեր մարդկանց վիճակը, որոնք առաջ շատ ավելի էին գնահատում ազգային ինքնությունը, իսկ հիմա արդեն ընդհանրապես մոռացել են ազգային ինքնության մասին։ Մենք տեսնում ենք ստվար զանգվածներ, որոնք նույն նիկոլախտի պատճառով այլևս թուլակամ են դարձել ու դադարել են պայքարել։ Տեսնում ենք, որ ստվար մի զանգված հիասթափվում կամ լքում է հայրենիքը կամ ընկնում ծանր հիվանդությունների մեջ»։
Մանանդյանի խոսքով՝ մենք այլևս ոչ միայն պետականության կորստի առաջ ենք, այլև ընդհանրապես ազգի ոչնչացման վտանգի առաջ ենք կանգնած։
«Եվ այդ ամենում Նիկոլն է մեղավոր»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: