Գնում ես, գնում ես, գնում ես, ու հանկարծ ճանապարհը պրծնում է. Փաշինյան

Գնում ես, գնում ես, գնում ես, ու հանկարծ ճանապարհը պրծնում է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ամբողջ տարածքը կարող է օգտագործվել Հայաստանում ցանկացած նախագիծ իրականացնելու համար: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի ԹՐԻՓՓ-ի նախագծի իրականացման գոտիների տեղի վերաբերյալ հարցին:

«Ինչու ենք ասում, որ երկաթուղին այնտեղով է անցնում (Սյունիքի մարզի հարավով-խմբ.), որովհետև այդ նեղ հատվածում է, որ երկաթուղի է անցել նախկինում: Հիմա ոչ մի փաստ չի խոսում նրա մասին, որ ամեն ինչ պետք է անցնի այդ տեղով: Կարող է ենթադրենք ինչ-որ խողովակաշար լինի ու անցնի բոլորովին այլ տեղով: Կարող է անցնել Տավուշի մարզով, կարող է անցնել Գեղարքունիքի մարզով: Այսինքն ամենատարբեր նախագծեր կարող է լինել»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով պատգամավորի այն հարցին, թե ինչու վարչապետը չի հակադարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, երբ օգոստոսի 8-ին ԹՐԻՓՓ համաձայնագրի մասին փաստաթուղթը ստորագրելու ժամանակ օգտագործել էր «Հատուկ տարանցման գոտի» ձևակերպումը, վարչապետը նշեց. «Այդ պահին հայտարարություն է հնչել, ապա այդ հայտարարությունից հետո կողմերի միջև տեղի են ունեցել բանակցություններ, տեքստ է համաձայնեցվել, որը բերվել վավերացվել է: Որևէ հարցի պատասխան հիմա պետք է գտնել տեքստի մեջ»:

Պատասխանելով Հարավկովկասյան երկաթուղիների մասին հարցին վարչապետը նշեց. «Հարավկովկասյան երկաթուղիներն աշխատում են հետևյալ կերպ. գնում ես, գնում ես, գնում ես, ու հանկարծ ճանապարհը պրծնում է: Մի հատ էլ ուրիշ ուղղությամբ էլ. գնում ես, գնում ես, գնում ես էլի ճանապարհը պրծնում է: Մի հատ էլ երրորդ ուղղությամբ. գնում ես, գնում ես, գնում ես, չուք-չարաք-չաք ու պրծնում է ճանապարհը»:

 

Leave a comment