«Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում». Արարատ Միրզոյան

«Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին դադարեցրել ենք, անդամությունը սառեցրել ենք»,- Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի հետ փաստաթղթի ստորագրմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշո՞ւմ ունի։

«Եթե կառույցի մյուս անդամները և գլխավոր քարտուղարությունը, թեև չգիտեմ՝ առհասարակ ինչքան իրավասություն ունի քարտուղարությունն այդ հարցում, մեկնաբանություններ են անում, իզո՛ւր… Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասաց Միրզոյանը։

Ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment