ՊԵԿ-ում քննարկվել է հայ-հնդկական համագործակցության զարգացումը ITEC ծրագրի շրջանակում


ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հյուրընկալել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։


 


Հանդիպումը կազմակերպվել է ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ, ովքեր Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում կմասնակցեն «Ֆինանսական հանցագործությունների քննության և թվային հետախուզության առաջադեմ մեթոդներ» խորագրով դասընթացին։


 


 


Քննարկման ընթացքում դեսպանը ներկայացրել է ծրագրի նպատակներն ու ակնկալիքները, անդրադարձ է կատարել դասընթացի բովանդակությանը և ընդգծել Հնդկաստանի և Հայաստանի միջև մասնագիտական համագործակցության զարգացման կարևորությունը։


 


ՊԵԿ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ վերապատրաստման հնարավորության համար և ընդգծել, որ նման նախաձեռնությունները նպաստում են կարողությունների զարգացմանը և միջազգային լավագույն փորձի փոխանակմանը։

Leave a comment