Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով

Քաղաքականություն

28.10.2026 | 15:46

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի ԱԵԳ նախարար Տոնե Կայզերը  շարունակել են քննարկումները այլ ձևաչափով։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ»։

Հիշեցնենք՝ Տոնե Կայզերը հոկտեմբերի 28-29-ը աշխատանքային այցով Հայաստանում է։ Այցի շրջանակում նա մասնակցում է Հայաստան–Սլովենիա գործարար համաժողովին, ինչպես նաև Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որտեղ հանդես կգա Սլովենիայի անունից։ Այցի օրակարգում են նաև հայ-սլովենական քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը։

Leave a comment