https://arm.sputniknews.ru/20261028/pahanjum-enq-qnnarkel-arcakhi-khndirnery-arcakhcinery-cop17i-shrjanakum-akcia-en-anum-108621054.html
Պահանջում ենք քննարկել Արցախի խնդիրները. արցախցիները COP17–ի շրջանակում ակցիա են անում
Պահանջում ենք քննարկել Արցախի խնդիրները. արցախցիները COP17–ի շրջանակում ակցիա են անում
Sputnik Արմենիա
Արցախցիները հիշեցնում են` Արցախը դարերով եղել է հայկական ու մնում է այդպիսին։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T16:10+0400
2026-10-28T16:10+0400
2026-10-28T16:13+0400
ակցիա
արցախ
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108620883_0:0:1280:720_1920x0_80_0_0_95baf3c76e81e5e2a1df33ed93e0d1f6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Արցախցիները COP17-ի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի COP17 Green Zone-ի մուտքի մոտ խաղաղ ակցիա են իրականացնում` փորձելով միջազգային հանրության համար լսելի դարձնել իրենց ձայնը։«COP17-ի ընթացքում չի քննարկվում արցախյան որևէ խնդիր` ո՛չ գերիների, ո՛չ Արցախի հայկական լինելու հարցը։ Բնության հարցն են քննարկում, բայց այդ բնությունն ո՞վ է պահում։ Մարդը։ Այսօր Արցախի բնությունը քոչվոր ցեղի ձեռքերում է, այնինչ դարերով արցախյան աշխարհը հայկական է եղել ու շարունակում է լինել»,– ասաց արցախցի հայտնի երգչուհի, «Դիզակ ֆոլկ բենդի» կատարող Մադլեն Ասրյանը (հայտնի է նաև որպես «Արցախի այա»)։Ակցիայի մասնակիցները նաև հանդես եկան արցախյան ավանդական երգ ու պարով, ժենգյալով հաց և արցախյան ավանդական ուտեստներ պատրաստեցին ու հյուրասիրություն իրականացրին։Տեղի ունեցավ նաև Արցախի բնությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարների ցուցադրություն։
2026
Լուրեր
am_HY
Մարզահամերգային համալիրի դիմաց Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում
Sputnik Արմենիա
Մարզահամերգային համալիրի դիմաց Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում
2026-10-28T16:10+0400
true
PT1M47S
Արցախյան որևէ խնդիր չի քննարկվում COP17-ում. Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա է
Sputnik Արմենիա
Արցախյան որևէ խնդիր չի քննարկվում COP17-ում. Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա է
2026-10-28T16:10+0400
true
PT1M08S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108620883_161:0:1121:720_1920x0_80_0_0_664a0a856807d50c5cc549e41082ce38.jpg.webp
ակցիա, արցախ, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , տեսանյութեր, տեսանյութ
ակցիա, արցախ, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , տեսանյութեր, տեսանյութ
Արցախցիները հիշեցնում են` Արցախը դարերով եղել է հայկական ու մնում է այդպիսին։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Արցախցիները COP17-ի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի COP17 Green Zone-ի մուտքի մոտ խաղաղ ակցիա են իրականացնում` փորձելով միջազգային հանրության համար լսելի դարձնել իրենց ձայնը։
«COP17-ի ընթացքում չի քննարկվում արցախյան որևէ խնդիր` ո՛չ գերիների, ո՛չ Արցախի հայկական լինելու հարցը։ Բնության հարցն են քննարկում, բայց այդ բնությունն ո՞վ է պահում։ Մարդը։ Այսօր Արցախի բնությունը քոչվոր ցեղի ձեռքերում է, այնինչ դարերով արցախյան աշխարհը հայկական է եղել ու շարունակում է լինել»,– ասաց արցախցի հայտնի երգչուհի, «Դիզակ ֆոլկ բենդի» կատարող Մադլեն Ասրյանը (հայտնի է նաև որպես «Արցախի այա»)։
Ակցիայի մասնակիցները նաև հանդես եկան արցախյան ավանդական երգ ու պարով, ժենգյալով հաց և արցախյան ավանդական ուտեստներ պատրաստեցին ու հյուրասիրություն իրականացրին։
Տեղի ունեցավ նաև Արցախի բնությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարների ցուցադրություն։